Panorama.am. 29-4-2011- Քուռ գետի` Կասպից ծով թափվող հատվածը կրկին ծանծաղել է: Հետազոտությունները ցույց են տվել, որ գետի ծով թափվող մասի խորությունը ներկայում 30 սմ է: Դա նշանակում է, որ գարնանային ձնհալի շրջանում Քուռ գետի հովտում հեղեղումներն անխուսափելի կլինեն և մի շարք շրջաններում անցյալ տարվա հեղեղումների աղետը, ամենայն հավանականությամբ, կկրկնվի նաև այս տարի: Այս մասին հայտնում է «Ազադլիգը» թերթը:
«Քուռ» քաղաքացիական հասարակության շտաբի անդամ Մեհման Ալիևի խոսքով, անցյալ տարի գետի հունի մաքրման աշխատանքները կիսատ են թողնվել: «Գետի հովտում մաքրման աշխատանքները դադարեցվել են հուլիսին:
Քուռի հունի տիղմակալումը այդտեղ գործող ձկան մաֆիայի օգտին է, որն էլ շահագրգռված չէ գետի մաքրման հարցում: Այդ կապակցությամբ թե Արտակարգ իրավիճակների, թե Բնապահպանության նախարարություններ, ինչպես նաև Մելորացիայի և ջրային տնտեսության վարչություն հղած մեր բոլոր դիմումներն անպատասխան են մնացել», -ասել է Մ.Ալիևը` նշելով, որ Քուռ գետի հովտում ձկան մաֆիայի բոլոր անդամները հիշյալ կառույցների ղեկավարներն են:

No comments:
Post a Comment