(Lragir.29-4-2011-) Ահաբեկչական սպառնալիքների եւ ցածր ինտենսիվության հակամարտությունների վելուծության Կենտրոնի տնօրեն Ռամիլ Լատիպովը Ռեգնումի հետ զրույցում ասել է, որ ԱՍԱԼԱ-ն քաղաքական ասպարեզում է եղել միշտ: Լատիպովի խոսքով, ԱՍԱԼԱ-ն արձագանքել է Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող լուրջ գործընթացներին: Լատիպովը Ռեգնումին ասել է, որ բնական է ԱՍԱԼԱ-ի ակտիվացման հեռանկարը, իսկ ֆինանսավորում, ըստ Լատիպովի, ԱՍԱԼԱ-ն միշտ էլ կգտնի: Նա ասել է նաեւ, որ այդ կազմակերպությունը աջակցություն կգտնի ժողովրդի մոտ:
ԱՍԱԼԱ-ի աշխուժացման մասին տեղեկատվությունը բավական հետաքրքիր է: Այն կարծես թե սկսեց թուրքական մամուլը, երբ Հյուրրիյեթը ապրիլի 24-ից առաջ գրել էր, որ ԱՍԱԼԱ-ն թուրքական դեսպանատներին սկսել է սպառնալից նամակներ ուղարկել, որ եթե չճանաչեն ցեղասպանությունը, ապա ԱՍԱԼԱ-ն կդիմի պատժիչ գործողությունների: Թուրքական մամուլը գրել էր, որ առաջին նամակը ստացել է Վրաստանում թուրքական դեսպանատունը: Թուրքական մամուլի այդ տեղեկատվությունը փաստացի գեներացվում է նաեւ ռուսական մեդիա եւ փորձագիտական շրջանակից, ԱՍԱԼԱ-ի աշխուժացման հեռանկարը համարելով բնական:
Այդ դեպքում, պատահական էր արդյոք, որ առաջնային եւ կոնկրետ հիշատակում է ունենում Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը, ինչով փաստացի փորձ է արվում ինչ որ գործընթացի մեջ ներքաշել նաեւ Վրաստանին: Չէ որ ստացվում է, որ այդ երկրում ԱՍԱԼԱ-ն բավական ազատ է գործում, համենայն դեպս այն աստիճան, որ կարող են հանգիստ սպառնալիք ուղղել թուրքական դեսպանատանը: Արդյոք նաեւ այդ հանգամանքը չէր, որ ապրիլի 26-ին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին աշխատանքային այցով բերել էր Երեւան:
Կարծես թե նկատելի է երկու ուրվագծվող վեկտոր` մեկն այն է, որ թուրքական կողմը փորձում է ահաբեկության խաղաքարտը վերախաղարկել միջազգային ասպարեզում, իսկ մյուսն էլ այն, որ փաստացի փորձ է արվում լարվածության գիծ առաջ բերել հայ-վրացական հարաբերությունում: Այդպիսի գծերի առաջացման հարցում ավանդաբար շահագրգռված է լինում Ռուսաստանը, թեեւ իհարկե Թուրքիան էլ մեղմ ասած դեմ չի լինի այդօրինակ գծերի առատությանը:
Մյուս կողմից, կարող է արդյոք ԱՍԱԼԱ-ի մասին խոսակցությունների աշխուժացումը, ԱՍԱԼԱ-ի գործոնն առաջ մղելու կամ վերակենդանացնելու մղումը կապված լինել այն գործընթացների հետ, որ կան Հայաստանի ներքին կյանքում: Ինչ է կատարվում այդ տիրույթում: Փաստացի ակնհայտ է որոշակի փոխադարձ գործընթաց Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ: Երկու բեւեռներն էլ հայ-թուրքական եւ այսպես ասած ազգային նշանակության մյուս հարցում` Ղարաբաղի հարցում, հանդես են գալիս փոխզիջումային դիրքերից:
Ահա այդ ուժերը Հայաստանում ներկայացրել են քաղաքական ամբողջ գործընթացը տնօրինելու, քաղաքական դաշտում գերակայելու հայտ: Պատահակա՞ն է արդյոք, որ ընտրական փուլից առաջ Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոյի դե ֆակտո իրավիճակի դե յուրե ամրագրման հեռանկարի պայմաններում շրջանառության մեջ է հայտնվում այսպես ասած ազգային հարցերում ռադիկալ մոտեցումներով հայտնի ԱՍԱԼԱ-ի աշխուժացման մասին տեղեկատվական հոսքը:
Արդյոք դա կարող է մեսիջ լինել ասենք ոչ թե, կամ ոչ միայն թուրքական դեսպանատներին, կամ լինել հայ-վրացական լարվածություն առաջացնելու խայծ, այլ հանդիսանալ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ուղղված որոշակի մեսիջ, այն իմաստով, որ եթե ամրագրվի եւ ամրապնդվի ներկայիս գործընթացը, վերածվելով իրավաբանորեն հաստատված ստատուս-քվոյի, Հայաստանը կարող է բախվել արմատական կազմակերպության ակտիվացման փաստին, եթե իհարկե ստատուս-քվոյի կողմերից որեւէ մեկը չփորձի ինքը զբաղեցնել այդ նիշն ու դառնալ դրա քաղաքական կրողը:
Համենայն դեպս, ԱՍԱԼԱ-ի աշխուժացման մասին ինֆորմացիոն հոսքը կարող է նաեւ այդպիսի միտում ունենալ, գոնե կարող է չբացառվել այդպիսի միտման հավանականությունը, որը թերեւս պետք է ընկալել այն կերպ, որ արդի աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանի քաղաքական դաշտում փոխզիջումային մոտեցումների բացարձակ հաղթանակը այդքան էլ լայն պահանջարկ չի վայելում աշխարհում եւ ներքաղաքական գործընթացում կա այսպես կոչված ազգային հարցերում իհարկե ոչ ռադիկալ, բայց գոնե համեմատաբար կարծր մոտեցման անհրաժեշտություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment