Tuesday, April 5, 2011

ԱՄՆ-ը գոհ է Ղարաբաղի տարածքի վրայով թռիչքներ իրականացնելու հարցում Ադրբեջանի դիրքորոշումից. Մեթյու Բրայզա

Tert.am. 4-4-2011- ԱՄՆ-ն իր գոհունակությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրայով թռիչքներ իրականացնելու հարցում Ադրբեջանի դիրքորոշման, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) իր շահերը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր գործադրելու առնչությամբ։ Այս մասին, ըստ ադրբեջանական Trend գործակալության, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«Մենք կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն բանակցային ճանապարհով»,– ասել է Բրայզան։
Մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել էին, թե իրենց թիրախում կարող են հայտնվել Ստեփանակերտի օդակայան ժամանող և մեկնող օդանավերը: Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Փոլուխովը հայտարարեց. «Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, երբեք քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ուժ չի կիրառել»:
Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի ուղևորը ինքն է լինելու:
Ակնկալվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի մայիսի 9-ին:

No comments: