Tuesday, April 5, 2011

Դավութօղլուն կարեւորում է Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները

News.am. 4-4-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է կարճաժակետ այցով Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե իրենք կարեւորում են Լիբիայում ՆԱՏՕ-ի աշխատանքներն ուղղված իրավիճակի կարգավորմանն ու քաղաքացիների նկատմամբ հարձակումների կանխմանը։
«Ինչպես գիտեք, Թուրքիան ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցում է միայն զենքի էմբարգոյի պահպանմամբ ու մարդասիրական օգնություն ցուցաբերելով։ Ես շնորհավորում եմ Թուրքիայի բոլոր պետական կառույցներին մի քանի օր առաջ Լիբիայի Միսատրա քաղաքում իրականացրած մարդասիրական գործողության համար»,-նշել է Դավութօղլուն՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ նավահանգստային Միսատրա քաղաքից թուրքական նավը կարողացել է տարհանել 250 եւ Բինգազիյից 100 վիրավոր քաղաքացիներ։
Նշենք, որ Ռասմուսենի այցը կապված է ապրիլի 14-15-ին Բեռլինում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական համաժողովի օրակարգային խնդիրների քննարկման հետ։

No comments: