Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ զինվոր է վիրավորվել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից, ապրիլի 28-ին, ժամը 16:15-ի սահմանում, գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Friday, April 29, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment