Friday, April 29, 2011

ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ

«ԱԶԳ», 29-04-2011- Ինչպես տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը, Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի նախարար Ռեզա Փիլփայեն հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է Հայաստանից եկող կառուցվելիք երկաթուղային ցանցը Իրանի տարածքով հասցնել մինչեւ միջազգային ջրեր: Փիլփայեն կոնկրետ նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը միջազգային ջրերին կմիանա իրանական Բենդեր-Աբբաս նավահանգստի միջոցով: Նախարարը նշել է, որ նախագծվող Հայաստան-Իրան երկաթգիծը կունենա ընդհանուր 540 կմ երկարություն, որից 480 կմ-ն Հայաստանի տարածքով կանցնի, 60-ը` Իրանի: Փիլփային անդրադարձել է նաեւ Հայաստանում ավտոճանապարհ կառուցելու ծրագրին, ընդգծելով, որ այն «կունենա 624 կմ երկարություն եւ կկապի Իրանը Հայաստանով Վրաստանի հետ»: Նախարարը վստահեցրել է, որ «իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցելու Հայաստանում ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին»:

No comments: