Friday, April 29, 2011

Արոնյանը` աշխարհի լավագույն շախմատիստ

Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն շախմատիստը ամենաբարձր՝ 2119 միավոր վարկանիշով: 2-րդ տեղում է Հիկարու Նակամուրան` ԱՄՆ-ից, 3-րդն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է:
Պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիան արդեն երրորդ անգամ է լավագույնը ճանաչում Լ.Արոնյանին, ով ներկայում ավարտում է Հայաստանում իր ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին:

No comments: