Tuesday, April 5, 2011

Սերբիայում երեք փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանի և Սերբիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բորիս Տադիչի առանձնացրույցից ու երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո Սերբիայի նախագահի նստավայրում տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն. ստորագրվեց թվով երեք փաստաթուղթ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը:
Երկու երկրների նախագահների ներկայությամբ արտգործնախարարներ Վուկ Երեմիչն ու Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին համաձայնագիր երկու կառավարությունների միջև, որով փոխադարձաբար վերացվում են մուտքի արտոնագրերի պահանջը` դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրողների համար:
Երկրորդ փաստաթուղթը` երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների մասին, ստորագրեցին Սերբիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարար Միլուտին Մրկոնյիչը և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Եվս մեկ փաստաթուղթ ստորագրեցին մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Սերբիայի տեղեկատվության և տեղեկատվական հասարակության նախարար Պրեդրագ Մարկովիչը: Փաստաթղթով գործնական ծրագիր մշակույթի ոլորտում համագործակցության մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Սերբիայում:

No comments: