Tuesday, April 5, 2011

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԼՌՈՒԹՅԱՄԲ

«Լրագիր» 4-4-2011- Արդեն երրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում նստացույց են անցկացնում մտավորականները: Ըստ նախատեսվածի, ամեն օր այստեղ նստացույց է անելու 3 մտավորական: Վաղն, օրինակ, Ազատության հրապարակում կազմակերպած նստացույցին կմասնակցեն բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մտավորականների բողոքի այս ակցիան, փաստորեն, Ազատության հրապարակում Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ավելի քան երկու շաբաթ բողոքի ծայրահեղ միջոցի` հացադուլի շարունակությունն է: Մտավորականները, սակայն, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, հացադուլի մեջ կգտնվեն միայն այն ժամերին, երբ կգտնվեն Ազատության հրապարակում: Իսկ ընդհանուր առմամբ սա լուռ բողոքի ակցիա է:
“Այս ակցիան միայն մտավորականների խնդիր չէ: Մտածում ենք, որ ցանկացած մեկը, եթե այս մտահոգություններին համաձայն է, մեզ կարող է միանալ: Կարող է երկրի նախագահը մասնակից լինել, եթե ինքը կիսում է այդ տագնապները, վարչապետը մասնակից լինել: Դատավորները, ոստիկանները, քաղաքացիները, - նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում: Գլխավոր ասելիքն այն է, որ, ժողովուրդ, մենք կորցնում ենք լավի ու վատի զգացողությունը, բարոյականի ու անբարոյականի զգացողությունը, ճշտի եւ սխալի զգացողությունը»:

No comments: