Նա տեղեկացրեց, որ Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում իրենց պատվիրակության մի մասը եղել է Լեռնային Ղարաբաղում և հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի և ԱԺ նախագահի հետ:
«Ես չէ, որ որպես դրսից եկած մարդ, որպես ոչ ղարաբաղցի պետք է ասեմ, թե ինչպիսի առաջընթաց է եղել, բայց ուզում եմ գովաբանել Ղարաբաղի ժողովրդին առաջընթացի համար: Ղարաբաղում մենք ականատես եղանք և լսեցինք այն ամենի մասին, այն առաջընթացի մասին, ինչը եղել է Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, և տեղեկացանք, որ հայերը և Լեռնային Ղարաբաղն է, որ ամենամեծ զիջումներն են արել Մինսկի խմբի գործընթացի ժամանակ: Ես տեսնում եմ, որ հայերը կամք են դրսևորել սկզբունքների հիման վրա առաջ շարժվելու համար, բայց ադրբեջանցիներն էլ պետք է համագործակցեն»,- հայտարարեց բրիտանացի խորհրդարանականը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment