Monday, April 4, 2011

Ա.Բաղդասարյան. «Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքները որևէ տրամաբանությունից զուրկ են»

Panorama.am. 4-4-2011- «Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները բավականին կոշտ պատասխան են ստանում հրապարակային դաշտում` Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից: Եվ մենք միշտ հանդես ենք գալիս այն դիրքորոշումից, որ չի կարելի բանակցային գործընթացին զուգահեռ հնչեցնել ռազմատենչ հայտարարություններ և կատարել հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողություններ»,-այսօր ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ըստ նրա, այդ հայտարարություններին ու ադրբեջանական ագրեսիային պետք է վերաբերվել ոչ թե հումորով, այլ ամենայն լրջությամբ:
Ա. Բաղդասարյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հնչեցրած այն սպառնալիքին, թե Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող քաղաքացիական ինքնաթիռները կռմբակոծվեն. «Այդ սպառնալիքը որևէ տրամաբանությունից զուրկ հայտարարություն է, որի պատասխանը տրվել է նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթում` բավականին խոսուն ելույթում»,- նշեց նա:

No comments: