Monday, April 4, 2011

«Amnesty International». Ադրբեջանի իշխանությունները ժողովրդավարության ուղով չեն ընթանում

Ադրբեջանի իշխանությունները պետք է զերծ մնան ազատ հավաքները ճնշելու քաղաքականությունից: Անդրադառնալով ապրիլի 2-ին, իշխանությունների կողմից ընդդիմության կազմակերպած հանրահավաքը ճնշելու միջադեպին՝ հայտարարել է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը:
Հանրահավաքը կազմակերպած Հասարակական պալատը (ընդդիմադիր ուժերի միասնական կառույց) հայտարարել է, որ հանրահավաքին մասնակցած ավելի քան 150 մարդ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ընդդիմության կազմակերպված հանրահավաքը իշխանությունների կողմից կոպտորեն ցրվել է, դրա արդյունքում ավելի քան 150 ակտիվիստ ձերբակալվել է:
«Ներկայիս ադրբեջանական վարչակարգը խոչընդոտում է հասարակության կողմից ազատ հավաքների կազմակերպմանը»,- այս մասին հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Ջոն Դալուսենը:
Իրավապաշտպանը նշել է, որ ոստիկանությունը քաղաքի կենտրոնական շրջաններում մահակների օգնությամբ ցրել է հանրահավաքի մասնակիցներին, իսկ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները մի քանի լրագրողներ ու օպերատորներ են ձերբակալել: Նա նշել է, որ ուժայինները հարվածել են իրավապաշտպանների ոտքերին՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությանը:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ մինչև հանրահավաքը ոստիկանությունը բնակարաններից առևանգել է ընդդիմության մի քանի տասնյակի հասնող ատիվիստների, ընդ որում՝ նրանք եղել են քաղաքացիական հագուստով ու բնակարաններ ներխոժելուց առաջ չեն ներկայացել:
«Միայն այն փաստը, որ հանրահավաքի գլխավոր կազմակերպիչները մինչ հանրահավաքը ձերբակալվել են ու փակ դատական նիստերով պատժի ենթարկվել վկայում է այն մասին, թե որքան հեռուն տանող քայլերի են պատրաստ դիմել իշխանությունները: Ադրբեջանի իշխանությունները չեն կարող փաստել, որ ձգտում են ժողովրդավարական զարգացման այն դեպքում, եթե սիստեմատիկ ձևով արգելում են ընդդիմության հանրահավաքները»,- նշել է Ջոն Դալուսենը:

No comments: