Thursday, April 28, 2011

ՀԱԿ-Ը ԵՐԿՐՈՐԴԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ

«Lragir.am», 28 ապրիլի 2011: «ՀՅԴ, Ժառանգություն և ՀԱԿ դաշինքն անհնար է, քանի որ ՀԱԿ առաջնորդը բավական անարդար է վերաբերվել այդ 2-ի նկատմամբ: Նա նույնիսկ ներողությունի չի խնդրել ՀՅԴ-ից նրանց ջարդելու, դատավարությունների համար», ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանի կարծիքով, ՀԱԿ-ը փորձում է ողջ ընդդիմադիր դաշտը փակել իրենով: ՀԱԿ-ը «դրեյֆ է» անում դեպի կենտրոն` փորձելով հնարավորինս շատ ձայն տանել: Գալով կետնրոն` ՀԱԿ-ը հնարավորություն կունենա բանակցել իշխանությունների հետ: Ըստ նրա, սակայն, ՀԱԿ-ը համագործակցում է, ոչ թե համագործակցության կամ առաջընթացի, այլ իշխանության գալու համար: Ներկա իրավիճակում, սոցիոլոգի խոսքով, ՀԱԿ-ը չի ուզում երկրորդը լինել, իսկ առաջինը չեն թողնի դառնալ:

Ադիբեկյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ը կարող է ձայներ հավաքել Երևանից ու քաղաքներից միայն: Ինչ վերաբերում է ծայրահեղական դաշտից կենտրոն «դրեյֆելուն», ըստ Ադիբեկյանի, ՀԱԿ-ի ընտրազանգվածում պոտենցիալ ծայրահեղականները նվազել են: Նրանք քննադատում են ՀԱԿ-ին ուղղությունը փոխելու համար: Ադիբեկյանը նշել է, որ Հայաստանում 8-10 տոկոս ծայրահեղական տրամադրված ընտրազանգված կա, և ՀԱԿ-ը կարող է կորցնել այդ ձայները:

No comments: