Monday, April 25, 2011

Իրանական կայք. Ադրբեջանը սադրանքների միջոցով փորձում է ամեն կերպ թուլացնել Իրանի ընբշամարտը

Panorama.am. 25-4-2011- Ադրբեջանը սադրանքների միջոցով փորձում է ամեն կերպ թուլացնել Իրանի ընբշամարտը:
Այդ մասին նշված է իրանական «աթինյուզ.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
«Ադրբեջանը նյութական միջոցներով փորձում է սիրաշահել իրանցի ըմբիշներին և առաջինը Սաման Թահմասբին էր, ով բարձր վարձատրության դիմաց լքեց Իրանի ըմբշամարտի հավաքականը: Վերջերս էլ լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան այժմ փորձում է 1 միլիոն դոլարով սիրաշահել Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ Մոհամմադ Բանային, որ վերջինս գլխավորի Ադրբեջանի հավաքականը»,-նշված է հոդվածում:

Հիշեցնենք, որ թեմայի առնչությամբ անցյալ շաբաթ իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ Մոհամմադ Բանան կտրականապես մերժել է ադրբեջանցիների առաջարկը և նա միայն մտածում է Լոնդոնի օլիմիպիադայում Իրանի հավաքականի երկրպագուներին և իրանցիներին ուրախացնելու մասին, այլ ոչ թե նյութականի:

No comments: