«Ազգ», 30/04/2011: Եվրոպական միությունը շարունակում է սատարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին` պաշտպանելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքները: Այդ մասին երեկ Հայաստանի արտգործնախարարությունում կազմակերպված ասուլիսում հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Նախօրեի միջադեպի լույսի ներքո (նկատի ունի ադրբեջանական կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահը) արտահայտում եմ Եվրոպական միության լուրջ մտահոգությունը առ այն, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվում են միջադեպերը», նշել է եվրոպացի դիվանագետը: Ֆյուլեն ասել է, որ Հայաստանի արտգործնախարարն իրեն տեղեկացրել է բանակցային գործընթացի մասին, ասել, որ Ադրբեջանի ղեկավարության հետ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների շրջանակներում հանդիպումներ են կայանում: «Բանակցություններում որոշակի առաջընթաց կա, նախարարն էլ ասաց, որ մի շարք հանդիպումներ են եղել: Մեր գնահատականն այն է, որ այս հանդիպումների միջոցով կողմերը փաստացի առաջ են շարժվում, եւ կարեւոր է դա արտացոլել հնչեցվող հռետորաբանության մեջ», ընդգծել է Ֆյուլեն: Այս տարածաշրջանում երկարատեւ հակամարտությունները, նրա խոսքով, անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, միջազգային սկզբունքների հիման վրա: «Կարծում եմ, պետք է բացառապես հասկանալի դարձնել կողմերին, որ զինված ուղին տարբերակ չէ: Կարծում եմ, որ կողմերի համար կարեւոր է նաեւ ճշգրտել իրենց հռետորաբանությունը: Զինված ուժի հեռանկարի մասին խոսելը օգտակար չէ», հայտարարեց Շտեֆան Ֆյուլեն:
Իսկ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում եվրոպացի դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն կարող է դեր խաղալ ԼՂ հիմնահարցի խաղաղ լուծման գործում` օժանդակելով «կողմերին քաղաքականապես եւ տնտեսապես Եվրոպային ավելի մոտիկ դառնալու, դրանով իսկ հակամարտ կողմերի հասարակությունները ավելի թափանցիկ ու բաց դարձնելու գործում». «Արդյունքում կողմերն ավելի լավ կնախապատրաստվեն ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը», նշել է Ֆյուլեն «Մեդիամաքս»-ին: Գործակալության հետ զրույցում դիվանագետն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական գործընթացին. «ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ ներկայացրել է իր դիրքորոշումը այս հարցում: Մենք շարունակում ենք աջակցել հայ-թուրքական` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու գործընթացին: Մենք շարունակում ենք այս հարցը քննարկել երկու կողմերի հետ էլ` մեր քաղաքական երկխոսությունների եւ հանդիպումների միջոցով` հորդորելով ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային` շարունակել պատմական գործընթացը: Ես հույս ունեմ, որ Թուրքիայում ընթանալիք ընտրություններից հետո երկխոսության համար նոր հնարավորություններ կբացվեն: ԵՄ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել` սահմանային ենթակառուցվածքներին, եթե երկու պետությունների միջեւ սահմանը բացվի», նշել է Ֆյուլեն:
Հ. Ա.

No comments:
Post a Comment