«NEWS.am» 30/04/2011: Գյումրիից սկսել են արտագաղթել նաեւ բժիշկները. ըստ քաղաքի հիվանդանոցներից ունեցած տեղեկություների, երեւույթը նկատելի է քաղաքի տարբեր բուժհաստատություններում:
«Արդեն 5 նման դիմում ունեմ, խնդրում են աշխատանքից ազատել, թե ինչու, չի նշվում: Բայց գիտեմ, իմացել եմ, որ փորձում են մասնակցել ռուսական միգրացիոն ծրագրին ու հեռանալ հայրենիքից»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը:
Բժիշկ մասնագետներն աշխատանքից ազատման դիմում են գրում եւ պատրաստվում են մասնակցել Ռուսաստանի «Հայրենակիցներ» կոչվող միգրացիոն ծրագրին ու մեկնել Ռուսաստանի հեռավոր մարզեր: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ, նման երեւույթ նկատելի է, սական անհանգստացնող չէ, քանի որ արտագաղթի հետ նաեւ ներգաղթում են բժիշկներ եւ հետո հեռացող բժիշկների թիվը մեկ տասնյակի էլ չի հասնում, այսինքն զանգվածային բնույթ չի կրում:
«Հազիվ լինի 6 դիմում. սա ես պատահականություն եմ համարում: Մարդու իրավունքն է, կարող են գնալ էլ, գալ էլ, բայց ես անհանգստացնող բան ամենեւին չեմ տեսնում: Օրինակ, Գերմանիայից էլ գնում են հարեւան երկրներ, բայց Գերմանիայում աղմուկ չեն բարձրացնում, չեն անհանգստանում, թե հեռանում են մեր երկրից»,-ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

No comments:
Post a Comment