Saturday, April 30, 2011

ՍԱՍՈՒՆԻՆ ՆԵՐՈ՞ՒՄ ԿՇՆՈՐՀՎԻ

«Lragir.am» 26/04/2011: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը չի բացառում, որ առաջիկայում քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն ազատ արձակվի: «Հնարավոր է Սերժ Սարգսյանը նրան ներում շնորհի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը` հավելելով, թե կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է:
Զոհրաբյանի խոսքով, ժամանակին, երբ ինքը քաղկալանավոր էր, խորհրդային իշխանությունները պահանջում էին ներման դիմումներ գրել: Սակայն, Զոհրաբյանի խոսքով, բացի մեկ-երկուսից, ոչ ոք չգրեց:
Թեեւ Ռազմիկ Զոհրաբյանը չի ընդունում, որ ՀՀ-ում քաղկալանավորներ կան, բայց կարծում է, որ մարտի 1-ի գործով ձերբակալվածները շուտ ազատ արձակվելու համար պետք է ներման դիմում ներկայացնեն, կամ` սպասեն, որպեսզի օրենքով պայմանական վաղաժամկետ ազատվեն:

No comments: