Friday, April 29, 2011

Քլինթոնն ու Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել

7Or.am. 29-4-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային զրույց են ունեցել։
Ըստ թուրքական լրատվամիջոցներին՝ հեռախոսային զրույցի ժամանակ Դավութօղլուն ու Քլինթոնը գնահատական են տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «ՖԱԹՀ» խմբավորումների միջև ձեռք բերված փոխհամաձայնությանը։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները տեսակետներ են փոխանակել Լիբիայի և Սիրիայի վերջին իրադարձությունների զարգացումների վերաբերյալ։
Հեռախոսազրույցի ժամանակ նաև քննարկվել են Լիբիայի վերաբերյալ Թուրքիայի առաջարկած ճանապարհային քարտեզի մանրամասները։ Դավութողլուն ընդգծել է խաղաղ բնակիչների պաշտպանության ու այդ ուղղությամբ ՆԱՏՕ–ի առաքելության շարունակության անհրաժեշտությունը։

No comments: