Monday, April 4, 2011

Թուրքիան շարունակում է ապրիլքսանչորսյան պատրաստությունները. ԱՄՆ է գործուղվել փոխվարչապետը

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի գլխավորած պատվիրակությունն այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թեև լրագրողների հետ զրույցում թուրք նախարարը նշել է, որ իր այցի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման կանխման աշխատանքները չեն, բայց և հավելել է, որ «այդ ամենի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում իրենք պատրաստ են առաջ քաշել թուրքական թեզերը»:
«Մենք այդ թեմայով հատուկ որևէ հանդիպում չենք նախատեսում: Սակայն եթե այդ հարցը քննարկվի, ապա մենք կներակայացնենք Թուրքիայի դիրքորոշումը»,-նշել է Արընչը:
Նշենք, որ Արընչի այցին նախորդել էր պետնախարար Էգեմեն Բաղըշի այցը Վաշինգթոն: Վերջինս մի շարք հանդիպումներ էր ունեցել ամերիակցի խորհրդարանականների, թուրքական համայնքի և լոբբիստական ընկերություների ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ քննարկվել էր Հայոց ցեղասպանության թեման:
Հիշեցնենք, որ 1915-23 թթ-ին Օսմանյան կայսրությունում և քեմալական Թուրքիայում իրականացված ցեղասպանությանը զոհ գնած 1,5 մլն հայ: Հազարավոր հայեր դարձան գաղթական կամ բռնի իսլամացվեցին:

No comments: