Monday, April 4, 2011

Արաբական երկրներն Իրանին մեղադրել են դավադրության մեջ

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը Իրանին մեղադրել է Բահրեյնում հակակառավարկան ելույթներին աջակցելու համար:
Կիրակի Էլ Ռիյադում անցկացված Խորհրդի արտակարգ հանդիպման ժամանակ մասնակիցները դատապարտել են Թեհրանի գործողությունները: Նրանց կարծիքով` Իրանը «միջամտում է Պսրսից ծոցի երկրների ներքին գործերին»: Բացի այդ, Իրանին մեղադրել են նաեւ արաբական երկրների ազգային անվտանգությունը վնասելու նպատակով դավադրության համար, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 14 –ից Բահրեյնում շիա մեծամասնությունը բողոքի ակցիաներ է անցկացնում կառավարող սուննի փոքրամասնության դեմ: Համագործակցության խորհուրդը գտնում է, որ առավելապես շիաներով բնակեցված Իրանը շահագրռված է Բահրեյնի շիաների պաշտպանության հարցում:
Խորհուրդն Իրանին մեղադրում է նաեւ Քուվեյթում հզոր լրտեսական ցանց ստեղծելու մեջ:

No comments: