Monday, April 25, 2011

Անգլիայի թագուհին Թուրքիային Եվրամիությունում տեսնել չի ուզում. Daily Telegraph

Tert.am. 25-4-2011- Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը դեմ է, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով բրիտանական Daily Telegraph պարբերականը։
Ինչպես գրում է բրիտանական թերթը, Էլիզաբեթ 2-րդը Բուքինգհեմյան պալատում ամանորյա տոների կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հյուրերից մեկի հետ զրուցել է Եվրամիության մասին։
Զրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի թագուհին դեմ է հանդես եկել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան երկար ժամանակ չանդամակցի Եվրամիությանը»։
Բուքինգհեմյան պալատն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

No comments: