Tuesday, May 31, 2011

Իրանը 2,2 միլիարդ դոլարի պարտամուրհակներ է թողարկելու էլեկտրակայանների շինարարության համար

News.am. 30-5-2011- Իրանը մտադիր է 2,2 միլիարդ դոլարի պարտամուրհակներ թողարկել էլեկտրակայանների շինարարության նախագծերի իրականացման համար: Այդ մասին հայտաարրել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն, գրում է Press TV-ն:
«Նախարարների կաբինետը համաձայնվել է թողարկել 2,2 մլրդ դոլարի պարտամուրհակներ երկրում էլեկտրակայանների նախագծերի ֆինանսավորման համար»,- ասել է նամջուն IRNA-ին: նա նեւ նշել է, թե մուրհակները թողարկվելու են մոտ ապագայում:
Անցած տարի Նամջուն հայտարարել է, թե Իրանը 1,1 միլիարդի ներդրումներ է ներգրավել` երկրում 3 նոր էլեկտրակայանների կառուցման համար:
Ըստ նախարարի, Իրանը հնարավորություն ունի վերածվելու էլեկտրաէներգիայի տարածաշրջանային արտահանողի:

No comments: