Saturday, May 21, 2011

Էրդողանը Կարսում մասնակցել է Ալիեւի անվան դպրոցի հիմնարկեքին

News.am. 20-5-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարսում կազմակերպված նախընտրական հանրահավաքից հետո մասնակցել է Յենիշեհիր թաղամասում Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից կառուցվող դպրոցի հիմնարկեքին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը մասնակցելով Հեյդար Ալիեւի անվան դպրոցի հիմնարկեքին, նշել է, թե շատ էր ոգեւորվել եւ հպարտություն զգացել, երբ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւն իր մոտ էր բերել Կարսում դպրոց կառուցելու նախագիծը։ Էրդողանն ասել է, թե այդ դպրոցի կառուցումը թուրք-ադրբեջանական եղբայրությունն ապագա տեղափոխելու մեջ հետաքրքիր օրինակ է դառնալու։
«Կարսում վերջին 4 տարում շատ լուրջ ներդրումներ ենք կատարել՝ գործընթացի մեջ դնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթծի շինարարությունը։ Մեր ապագան ընթանում է հանգուցյալ Հեյդար Ալիեւի արտահայտած «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին համահունչ»,-նշել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը նաեւ ընթերցել է Նախիջեւանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի՝ իրեն ուղղված շնորհակալական նամակը։ Նամակում ադրբեջանցի պաշտոնյան Էրդողանին շնորհակալություն էր հայտնել՝ Կարսի Մարդկության հուշարձանը քանդելու համար։

No comments: