Saturday, May 21, 2011

ԼՂ հարցի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման առումով մեծ առաջընթաց կա. Բրայզա

Tert.am. 20-5-2011- Ադրբեջանի և Հայաստանի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման տեսանկյունից մեծ առաջընթացի են հասել։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«Անհրաժեշտ է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները լրացուցիչ մշակվեն։ Քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել, անհավասարակշիռ մոտեցման մասին խոսք լինել չի կարող։ Նախագահները մեծ առաջընթացի են հասել հիմնարար սկզբունքների համաձայնեցման առումով, սակայն այդ ուղղությամբ դեռևս որոշակի ճանապարհ պետք է անցնել»,– ասել է Բրայզան։

No comments: