Monday, May 23, 2011

Իշխանությունը կարող է տոկոս չտալ Կոնգրեսին

Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, խոսելով ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին, կարծիք է հայտնել, որ կարող է Միասնություն դաշինքի պես միավորում ստեղծվել, եթե լինի գաղափարախոսությունների համընկնում:
Արամ Կարապետյանը նաեւ խորհուրդներ է տվել Հայ Ազգային կոնգրեսին, որ եթե հասնեն հերթական ընտրություններին, արդյոք իշխանությունը չի ասի, որ դուք կորցրիք ձեր ընտրազանգվածին, ուրեմն ձեր տոկոսը իջեցնելու ենք: Դրա համար ներկայում իշխանությունը փորձում է զրկել Կոնգրեսին շահարկումներից` քաղբանտարկյալների, Ազատության հրապարակի թեմա, մարտի 1-ի վերաքննություն, իսկ մնացյալ հարցերում կստեղծեն գաղափարական պայքարի դաշտ, որտեղ մոտեցումները կդառնան իրար նման, օրինակ` Ղարաբաղի, հայ-թուրքական խմդիրներ, կարծում է Արամ Կարապետյանը:
Խոսելով ազգային ուժերի դաշինքի մասին, նա կարծում է, որ այդ հարցը պետք է ակտիվացնել օգոստոս-սեպտեմբերին: Նոր ժամանակներ կուսակցությունը, նրա խոսքով, ընտրությանը մասնակցելու է միայնակ, անկախ նրանից` ընտրությունը հերթական, թե արտահերթ կլինի, եթե դաշինք չլինի: Նա հայտարարել է, որ այսօր հանդիպելու է երկու ուժերի հետ` դաշինքի հարցով:
Նա ասել է, որ հանդիպելու է Ռամկավար եւ Հնչակյան կուսակցությունների հետ: Նա ճշտել է, որ Հնչակյան ասելով նկատի ունի Սեդրակ Աճեմյանի ղեկավարած կառույցը:

No comments: