Monday, May 23, 2011

Ղարաբաղյան կողմը չի խախտում հրադադարի ռեժիմը. Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներին

Tert.am. 23-5-2011- ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ այսօր առավոտյան հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանական բանակի զինծառայող է սպանվել։
«Ղարաբաղյան կողմը չի խախտում և պահպանում է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հերթական ապատեղեկատվությունն է»,- Tert.am-ին ասաց Սենոր Հասրաթյանը։
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայկական կողմից Տերտերի շրջանի ուղղությամբ դիպուկահարի արձակած կրակոցից այսօր առավոտյան սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆարաջև Ֆարիդ Վիդադիօղլուն։

No comments: