Diplomat.am. 23-5-2011- Ադրբեջանի կազակները մտադիր են դիմել երկրի նախագահին` ՊՆ-ում կազակական ստորաբաժանման ստեղծման խնդրանքով:
Ինչպես 1news.az-ին հայտնել է Ադրբեջանի կազակների միության ատաման Վիկտոր Մերեշկինը, նման որոշում է կայացվել մայիսի 22-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Նրա խոսքերով Ադրբեջանի կազակները պատրաստ են պայքարել իրենց երկրի պաշտպանության և տարածքային ամբողջականության համար:
«Կազակները ամեն կերպ աջակցում են երկրի նախագահի վարած քաղաքականությանը և պատրաստ են ցանկացած պահի նրա հրամանով ոտքի կանգնել երկրի սահմանները պաշտպանելու համար: Կազակները մարտական գործողությունների վարման որոշ հմտություններ ունեն և կարծում եմ, որ այդ փորձը պետք կգա մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,-ասել է ատամանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment