Tert.am. 31-5-2011- Թեհրանը երկու ժամ շարունակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին թույլ չի տվել մտնել Իրանի օդային տարածք։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Twitter սոցիալական կայքի միջոցով տեղեկացրել է Անգելա Մերկելի մամուլի խոսնակ Ստեֆեն Սեյբերտը։Մերկելի հետ միևնույն ինքնաթիռով թռչող Reuters–ի թղթակիցը տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները նախապես թույլատրել էին, սակայն երբ Հնդկաստան թռչող Մերկելի ինքնաթիռը մոտեցել է Իրանի օդային տարածքին, Թեհրանը ժամանակավորապես փակել է այն։
Reuters–ի թղթակիցը տեղեկացրել է նաև, որ Անգելա Մերկելի ինքնաթիռն ստիպված է եղել երկու ժամ շարունակ սավառնել Թուրքիայի օդային տարածքում։
Իրանի իշխանությունների այս քայլի բուն պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։ Հնդկաստան այցելության ընթացքում Մերկելին ուղեկցող պատվիրակության անդամները կարծում են, որ տեղի ունեցածը կապված է «համակարգման խնդիրների» հետ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment