Tuesday, May 31, 2011

Ինչպես փրկել նախագահների դեմքը

«Լրագիր» 31-5-2011- Լուրենս Շիթսը` Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրերի տնօրենը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Կազանում ստորագրվելու է ինչ որ փաստաթուղթ, սակայն դա չի լինելու վերջնական փաստաթուղթ հիմնական սկզբունքների շուրջ, այլ ինչ որ նախնական համաձայնություն:
“Այն թույլ կտա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդներին չկորցնել դեմքը եւ միեւնույն ժամանակ միջնորդներին թույլ կտա ասել, որ գրանցվել է առաջընթաց: Ինչ վերաբերում է շրջանների վերադարձին, Սերժ Սարգսյանի համար բարդ կլինի դա անելը, քանի որ այդ հարցում ներքին աջակցությունը մեծ չէ, դա հնարավոր կլինի քաղաքական ինչ ինչ զարգացումների արդյունքում”, ասել է Շիտսը:
Իր կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ չի տեսնում փոփոխություններ կարգավորման գործընթացում: Ավելին, նրա խոսքով, դիվանագիտական աղբյուրները, որոնց հետ գործ են բռնում, չեն խոսում առաջընթացի մասին:

No comments: