Monday, May 23, 2011

Իսրայելի ԱԳ փոխնախարարը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. «Դա անհնար է»

Tert.am. 23-5-2011- «Որեւէ շանս չկա, որ Կնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա անհնար է»: Այդ մասին հայտարարել է Իսսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը` մեկնաբանելով Կնեսետում մայիսի 18-ին տեղի ունեցած քվեարկությունը: Նշենք, որ խորհրդարանականները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փոխանցել են Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովին:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ հարյուրամյա վաղեմության իրադարձություններին վերաբերող պատմության վիճելի հարցերի պատճառով փչացնել հարաբերությունները մահմեդական աշխարհի գլխավոր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի հետ»,- Այալոնին մեջբերել է IzRus-ը:
Նշենք, որ Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը գլխավորում է Այալոնի զինակիցը «Մեր տունն Իսրայելն է» խմբակցությունից` Ալեքս Միլլերը: Հենց այդ խմբակցությունն է ավանդաբար Ադրբեջանի հետ գործընկերության համոզված կողմնակիցը:

No comments: