Panorama.am. 31-5-2011- «Առավոտ»-ում հոդվածով հանդես է եկել ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ադրբեջանական կողմին հղված ուղերձներին ու հայկական կողմի գրանցած առավելություններին ու հաղթանակներին: «Այն, ինչ եղավ ու արձանագրվեց օրեր առաջ Դովիլում կայացած Մեծ ութնյակի հերթական գագաթաժողովում, սպասվածից ավելին էր»,- գրում է հեղինակը: Եթե նախկինում երեք գերտերությունների հայտարարություններն աչքի էին ընկնում հավասարակշռությամբ ու պարիտետի պահպանմամբ, ապա այս անգամ մեսիջները կարելի էր կարդալ նաեւ ոչ միայն տողատակերում: «Ընդհանրապես, այս հայտարարության նպատակն էր ուշադրություն հրավիրել ոչ թե սկբունքների ու տարրերի, այլ խաղաղության պահպանման եւ բանակցությունների շարունակության կարեւորության վրա:Իսկ սա նշանակում է, որ բանակցային սեղանին դրված սկզբունքներն ու դրույթները, այդ թվում` ինքնորոշման իրավունքն ու պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով ԼՂ ժողովրդի կողմից դրա իրացումը, դարձել են աքսիոմա, դրանք ենթակա չեն վերանայման, փոփոխության կամ անտեսման: …Դովիլյան հայտարարությունն առաջին հերթին ուղերձ էր Ադրբեջանին, նրա ռազմատենչ` պատերազմով սպառնացող հայտարարություններին:
Երկրորդ ուղերձը փորձ էր վերակենդանացնել ազերիների ուղեղների` հիշողության համար պատասխանատու, մահացած բջիջները, հիշեցնել, թե ով է սկսել պատերազմը, ինչ եղավ դրա արդյունքը, եւ որ նույնը կլինի նաեւ կրկնության դեպքում: …Հատկանշական է, որ Դովիլի հայտարարության հաջորդ օրը Ադրբեջանի անկախության «տոնի» կապակցությամբ արված իր ելույթում Ալիեւն արտահայտվել է առավել քան զգույշ: Նախկինում ռազմատենչ, ոսոխային դիրքերից ելույթ ունեցող առաջնորդի մութ մտքերը պարզվել էին, իսկ լեքսիկոնից իսպառ վերացել էին «պատերազմ», «ռազմական ճանապարհով խնդրի լուծում», «տարածքների հետգրավում» արտահայտությունները…»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment