Sunday, May 22, 2011

Ազնիվ մոծակի խոսք` mocak.am

Այսօր գործարկվել է նոր մանկական կայք՝ mocak.am:
Mocak.am-ը կլրացնի մանկական ինտերնետային կայքերի պակասը մեր երկրում, կմատուցի երեխաներին պարզ, մատչելի և շատ հետաքրքիր ինֆորմացիա, հեքիաթներ ու պատմություններ, մուլտֆիլմեր ու մանկական երգեր, գրքեր և աուդիոգրքեր, նկարներ և բազմատեսակ խաղեր:
Mocak.am-ը կկարողանա ապահովել ճիշտ ժամանց երեխաների համար, կստեղծի մանկական հարուստ աշխարհ, որտեղ նրանք կգտնեն իրենց անհրաժեշտ և հետաքրքիր ամեն ինչ և համակարգչի առջև անցկացրած ժամերը չեն վատնի միայն համակարգչային խաղերի վրա:
Mocak.am-ում իրենց հետաքրքրող էջեր կգտնեն նաև ծնողները: Ճիշտ սննդակարգ երեխաների համար, ինչպես ապահովել երեխայի ճիշտ ժամանցը, ինչպես օգնել նրան հաղթահարել տարբեր խնդիրներ, խորհուրդներ ու պատմություններ: Կայքում տեղ կգտնեն նաև հանրապետության մանկապարտեզների ու դպրոցների, մանկական ապրանքանիշերի, ժամանցի վայրերի մասին համապատասխան ինֆորմացիա:
Եվ, իհարկե, Mocak.am-ը պարբերաբար ձեզ է մատուցելու բազմաթիվ հետաքրքիր ու անսպասելի անակնկալներ…

No comments: