Sunday, May 22, 2011

Եվրոպացիները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ

Diplomat.am. 21-5-2011- Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցությունը Դրեզդենում մայիսի 20-21-ն ընթացող իր խորհրդի նիստի ժամանակ ընդունել է մի բանաձև, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Մարտի 1-ի հետևանքների վերացմանը և հնարավոր պատժամիջոցներին:
Խորհուրդը մասնավորապես կոչ է արել Հայաստանի իշխանություններին առանց նախապայմանների և անմիջապես ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, կոչ է արել Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ալյանսին արդարադատության համակարգը քաղաքական նպատակներով օգտագործող հայ պաշտոնյաների համար բարձրացնել Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքի հարցը, այս խնդիրը հիմնականը դարձնել ԵՄ-Հայաստան երկխոսության շրջանակներում:
Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն անդամ կուսակցությունների պատվիրակներին կոչ է արել նաև այս խնդրին առաջնություն տալ իրենց երկրների խորհրդարանների և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության ժամանակ, իսկ ԵԼԴԿ քարտուղարությանը` ԵԼԴԿ-ի հաջորդ կոնգրեսի ժամանակ զեկուցել այս խնդրի վերաբերյալ:

No comments: