Ինչպես 1news.az-ին հայտնել է Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռահիմա Դադաշովան, Փաշազադեի՝ Երեւան կատարելիք այցի մասին խոսվում է դեռ անցած տարվանից, սակայն վերջնական որոշում պետք է կայացնի ինքը՝ Փաշազադեն։
«Այցի հարցը դեռեւս օրակարգում չէ, այդ է պատճառը, որ չենք կարող այս առումով որեւէ բան ասել»,- հայտարարել է Դադաշովան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ռոման Սիլանտեւը նշել էր, որ իրենք պատրաստում են ԱՊՀ միջկրոնական խորհրդի պրեզիդիումի՝ Երեւանում կայանալիք նիստը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։
«Դա Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ու-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի պատմական այցն է լինելու Հայաստան, այնպես, ինչպես Գարեգին Երկրորդը ժամանել էր Բաքու»,- հայտարարել էր նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment