2011թ. սեպտեմբերի 16-18-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպում են «ARMENIA EXPO 2011» միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում, որն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ՀՀ տնտեսության վերջին 20-տարիների նվաճումները: Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ առաջատար կազմակերպությունների ղեկավարների և բիզնեսմենների մասնակցությամբ կանցկացվի «20-ամյա անկախության տնտեսական ձեռքբերումների վերլուծությունը և զարգացման ուղիները» խորագրով կլոր սեղան:
Ցուցահանդեսին կմասնակցեն նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների կազմակերպություններ:
Արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսային ֆորումն իր կարևորագույն դերն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տարբեր երկրների կազմակերպություններ և լավ հիմք է ստեղծում նոր գործնական հարաբերությունների ստեղծման համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment