ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ շփման գծից դիպուկահարների հեռացումը կնպաստի փոխվստահության վերականգնմանը և դրականորեն կազդի բանակցային գործընթացի վրա: ԼՂՀ նախագահը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին ԼՂՀ մասնակցության անհնարին է ակնկալել որևէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում:
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո հայտարարել է, թե իրենք հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կազանյան հանդիպմանը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: «Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ` Սոչիում», - ասել է դիվանագետը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Կազանում հունիսի 25-ին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

No comments:
Post a Comment