Monday, June 6, 2011

ԻԻՀ ԱԳՆ. «Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան մոտ ապագայում հաստատ կկայանա»

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը որպես հարևան երկրներ լավ հարաբերություններ ունեն և, ելնելով բարիդրացիական հարաբերություններից, երկու երկրների պաշտոնյաների միջև մշտապես տեղի են ունենում խորհրդակցություններ:
Այս մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Պատասխանելով Մահմուդ Ահմադինեժադի` Հայաստան կատարելիք այցի ժամկետների փոփոխման վերաբերյալ հարցին` Ռամին Մեհմանփարաստը նշել է. «Ստորագրվելիք փաստաթղթերը կարգավորելուն և ավարտական տեսքի բերելուն ավելի շատ ժամանակ տրամադրելու պատճառով կողմերի փոխադարձ համաձայնությամբ այցի ժամկետը փոխվել է: Մահմուդ Ահմադինեժադի այցը մոտ ապագայում հաստատ կկայանա, այցի ժամկետների մասին առաջիկայում կհայտարարվի»:

No comments: