Panorama.am. 29-6-2011- Թավրիզի քաղաքապետարանի և «Սաբա Բաթըրի» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ» հակապետական կոչեր հնչեցնելու մեղադրանքով (Կեցցե Ազարբայջան և այլն) Իրանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալված պանթյուրքական գործիչ Հաբիբ Մեհրին դատարանի վճռով դատապարտվել է 3 ամիս բանտարկության և 30 մտրակի հարվածի:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքը:
Նկատենք, որ իրանական կայքերը հաճախ են տեղեկացնում, որ պանթյուրքական խմբավորումները, դրսի ուժերի աջակցությամբ, ցանկացած առիթ (ֆուտբոլային հավաք, մշակութային միջոցառում) օգտագործում են, որպեսզի Իրանի թյուրքախոս` Արևելյան Ազերբայջան, Արևմտյան Ազերբայջան, Արդեբիլ և Զենջան նահանգներում հակաիրանական և հակապետական քարոզչություն իրականացնեն և անկայունություն առաջացնեն այդ շրջաններում:
Հիշեցնենք, որ վերջերս Թավրիզի «Թրաքթորսազի» և Ղոմի «Սաբա» ֆուտբոլային թիմերի միջև կայացած խաղից հետո, Թավրիզի թիմի պարտությունից հետո մարզասերների և ոստիկանների միջև լայնածավալ բախումներ է տեղի ունեցել, որի արդյունքում ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել:
Իսկ վերջերս Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղի ունեցած Թեհրանի «Էսթեղլալ» և Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ որոշ պանթյուրքիստ մարզասերներ քաղաքական երանգ էին հաղորդել հանդիպմանը` պարզելով հակաիրանական և անջատողական բովանդակությամբ պլակատներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment