![]()
Ինչպես արդեն հայտարարել էինք, Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանի 44 ամյակի նախօրեին Հայազն Երիտասարդների Միաբանությունը կազմակերպում է ստորագրահավաք ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի նպատակը լեգենդար հրամանատարին քաղաքացիություն շնորհելն է:
Առաջին ստորագրահավաքին հավաքվեց շուրջ 7.000 ստորագրություն:
Վաղը`հունիսի 30-ին, առավոտյան ժամը 10-ից մինչ երեկոյան 20.00-ն,Հայազն Երիտասարդների Միաբանությունը կկազմակերպի երկրորդ ստորագրահավաքը: Ստորագրահավաքը տեղի կունենա Կոնսերվատորիայի հարակից այգում`Կոմիտասի արձանի հարևանությամբ:
Հայազն Երիտասարդների Միաբանության Լրատվական հանձնախումբ
No comments:
Post a Comment