Thursday, June 2, 2011

Աշխարհի բնակչության մեկ տոկոսը տնօրինում է աշխարհի հարստության 39 տոկոսը

Tert.am. 1-6-2011- Տնային տնտեսությունների մեկ տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության 39 տոկոսը, ինչը հաստատում է ֆինանսական ճգնաժամից հետո երկրագնդի հարուստ ու աղքատ մարդկանց կարողությունների հետզհետե աճող տարբերությունը։ Նման եզրահանգման է եկել ամերիկյան The Boston Consulting Group սոցիոլոգիական ընկերությունն իր վերջին հետազոտության արդյունքում։
Վիճակագրության համաձայն՝ 1 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների թիվը 2010–ին ամբողջ աշխարհով մեկ 12 տոկոսով աճել է։
Չնայած ԱՄՆ–ը հանդիսանում էր ֆինանսական ճգնաժամի էպիկենտրոն, միլիոնատեր ընտանիքների ամենամեծ թիվը (5220) 2010–ին գրանցվել է հենց ԱՄՆ–ում։ Նախորդ տարվա համեմատ՝ այստեղ աճը կազմել է 1,3 տոկոս։
AFP գործակալության փոխանցմամբ՝ երկրորդ տեղում է հայտնվել Ճապոնիան (1530), իսկ երրորդում՝ Չինաստանը (1110)։

Մեկ միլիոն դոլար եկամտով տնային տնտեսությունները զգալիորեն աճել են մասնավորապես Ասիայի զարգացող երկրներում, որտեղ 2010–ին գրանցվել է 2,9 տոկոս աճ. Սինգապուրը, որտեղ տնային տնտեսություններն ունեն 1 մլն և ավելի ակտիվներ, շրջանցել է անգամ Շվեյցարիան և Ծոցի նավթով հարուստ երկրները։

No comments: