Thursday, June 2, 2011

Թոմաս դե Վաալ. Կազանում Մեդվեդեւը լուրջ ճնշում կգործադրի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վրա

News.am. 1-6-2011- Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի ու Նիկոլա Սարկոզիի ԼՂ հարցով դովիլյան հայտարարությունը «ամենալուրջ միջազգային հայտարարությունն է վերջին տարիներին»:
«Մայիսի 26-ի այդ հարյատարությունը ակնհայտորեն հուշում է, որ վճռական պահը մոտ է: Հունիսի վերջին Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որին աջակցում են ֆրանսիացի եւ ամերիկացի միջնորդները, լուրջ ճնշում կգործադրի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի վրա, որպեսզի վերջիններս համաձայնության հանգեն արդեն 5 տարի քննարկվող Հիմնարար սկզբունքների հարցում»,- գրում է Վաալը National Interest-ի իր հոդվածում:
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան միասին լավ են աշխատել բանակցային գործընթացում, սակայն Կովկասում նրանց շահերի տարբերությունները, երկու երկրների հետ հարաբերություններում առկա տարբեր օրակարգը եւ նրանց ռեսուրսների նկատմամբ հավակնությունները դժվարացնում են ԼՂ հարցում համատեղ հետկոնֆլիկտային կարգավորումը:
Դա հատկապես, կարեւոր կլինի այն դեպքում, եթե հաջողվի համաձայնեցնել շրջանակային համաձայնագիրը, որից կարող են օգտվել որոշակի ուժեր` գործընթացը ձախողելու համար: Այդ համատեքստում արժե հիշել Օսլոն եւ Մերձավոր Արեւելքը: Եվ այսպես. Կազանի հանդիպման մոտենալուն զուգահեռ, Կովկասում թե խաղաղության, թե պատերազմի հավանականությունը հավասարաչափ աճում է»,- գրում է փորձագետը:
նչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

No comments: