Wednesday, June 29, 2011

Թուրքիայում կձերբակալվեն ևս 7 բարձրաստիճան զինվորականներ

Tert.am. 29-6-2011- «Բալյոզ» («Մեծ մուրճ») հեղաշրջման ծրագրի առնչությամբ իրականացվող հետաքննության շրջանակում կձերբակալվեն ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլի 10–րդ քրեական դատարանը հրահանգել է ձերբակալել գեներալներ Թուրգութ Աթմանին, Նեդիմ Գյունգյոր Քուրուբաշին, Բյուլենթ Քոջաբաբուչին, Բեյազըթ Քարաթաշին, Մեհմեդ Էլդեմին, Մուստաֆա Էրհան Փամուքին, ծովակալ Ահմեթ Սինան Էրթուղրուլին և գնդապետ Մեհմեթ Օրգենին։
Նշենք, որ «Բալյոզի» գործով անցնող կասկածյալները հիմնականում մեղադրվում են «Թուրքիայի Հանրապետության իշխանությունը ուժով տապալելու փորձի» և «զինված խմբավորմանն անդամակցելու» համար:

No comments: