Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, սպասվում է, որ այսօր դատարանը կկայացնի մարդասպան Սամասթի գործով դատավճիռը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ստամբուլի դատախազ Ալի Դեմիրը պահանջել էր Օգյուն Սամասթին հանցագործությունն իրականացնելու պահին անչափահաս լինելու պատճառով «ծրագրված սպանություն իրականացնելու» և «անօրինական զենք պահելու» մեղադրանքներով դատապարտել 19-ից մինչև 27 տարվա ազատազրկման։
2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում Օգյուն Սամասթը փողոցում գնդակահարեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։ Խմբագրապետի սպանության գործի դատավարությունն ընթանում է արդեն չորս տարի, և որևէ շոշափելի արդյունք առայժմ չի գրանցվել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment