Wednesday, June 29, 2011

Թուրքիան «սև փողերի» և ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող առաջատար երկրներից է

HayNews.am. 29-6-2011- Թուրքիան «սև փողերի» և ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող պետությունների ցանկում է ընդգրկվել, փոխանցում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից կազմված ցանկում Թուրքիայի հետ մեկտեղ ընդգրկվել են Սիրիան, Եթովպիան, Բոլիվիան և մի շարք այլ երկրներ: Թուրքիան ընդգրկվել է նախավերջին ռիսկային խմբում, որից հետո ամենավտանգավոր երկրներն են. այս խմբում ընդգրկված են Իրանն ու ԿԺԴՀ-ը: Այսինքն` Թուրքիային մեկ քայլ է բաժանում վերջին խմբից:

No comments: