Ժողովրդա-հանրապետականն էլ բոյկոտեց երդման արարողությունն, ու նորընտիր Մեջլիսը հայտնվեց ճգնաժամի մեջ
«ԱԶԳ», 30-06-2011 - Ինչպես նշել էինք հունիսի 28-ի համարում, «Խաղաղություն եւ ժողովրդավարության» կուսակցության խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցած քուրդ պատգամավորները նախապես բոյկոտել էին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի աշխատանքները: Այդ իսկ պատճառով էլ չեն մասնակցել Մեջլիսի հունիսի 28-ի նիստին, որտեղ նորընտիր պատգամավորները երդում տվեցին:
Բոյկոտի պատճառը Բարձրագույն ընտրական խորհրդի քրդական այս կուսակցության 36 պատգամավորներից 8-ի ընտրությունը չեղյալ հայտարարելու որոշումն էր: Պատգամավորական անձեռնմխելիության իրավունքից զրկված այս քուրդ պատգամավորներից մեկը PKK-ի քաղաքային թեւը հանդիսացող KCK-ին անդամակցելու մեղադրանքով մեկ տարի ութ ամիս ազատազրկման էր դատապարտվել, իսկ մյուսները մեղադրվում են անդամակցության մեջ:
Ի դեպ, KCK-ը Ազգայնական շարժում կուսակցության պատգամավորի խոսքերով, այն կառույցն է, որը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ունի ինքնուրույն խորհրդարան, դատաիրավական համակարգ եւ դրոշ: Այսինքնՙ ոչ միայն «ահաբեկչական, այլեւ կատարյալ անջատողական» կառույց է նաեւ:
Բոյկոտի պարագայում, սակայն, խնդիրը սոսկ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նորընտիր պատգամավորները չեն, այլեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Ի տարբերություն առաջինը, վերջինը Մեջլիսում ստացել է ոչ թե 36, այլՙ 135 պատգամավորական տեղ: Թեեւ կուսակցությունը Մեջլիսի հունիսի 28-ի նիստին մասնակցեց, բայց հրաժարվեց երդման արարողությունից: Ընտրվելու դեպքում պատգամավորը մանդատ ստանում է, սակայն առանց երդում տալու չի կարող Մեջլիսում քվեարկել, ընտրվել հանձնաժողովի անդամ, մասնակցել կառավարության վստահության քվեին, ոչ էլ կունենա անձեռնմխելիության եւ ելույթի իրավունք: Այլ կերպ, նա չի կարող օգտվել պատգամավորի իրավունքից:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարներն էլ երդման արարողությունը բոյկոտելիս այս արարքը պատճառաբանում են «Էրգենեքոնի» գործով կալանված երկու նորընտիր պատգամավորի իրավունքների ոտնահարմամբ, թե դատարանն անտեսելով ընտրողների կամքը, կալանքից չի ազատում: Նրանք դրա համար մեղադրում են Էրդողանին եւ նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը:
Ավելին, ժողովրդա-հանրապետականի ղեկավարները Էրդողանին մեղադրում են նաեւ այն բանի համար, որ դատարանն այս պատգամավորների գործը 3 տարի շարունակ ձգձգում է եւ չի ամբողջացնում մեղադրականը: Մինչդեռ դրա պատասխանատվությունը ոչ թե վարչապետ Էրդողանինն է, այլ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբինը, որը պինդ փակելով իր բաժինները իրավապահ մարմինների առջեւ, ամեն կերպ խոչընդոտում է հետաքննության անցկացումը:
Ժողովրդա-հանրապետականի ղեկավարությունը քաջ գիտի գլխավոր շտաբի մասին: Նա քաջատեղյակ է նաեւ Էրդողանի ու նրա կուսակցության նկատմամբ ինչպես Իսրայելի, այնպես էլ Իսրայելից ուղղորդվող եւ ԱՄՆ-ում քաղաքական ազդեցիկ դիրքեր ունեցող «Նոր պահպանողականների» ընդգծված բացասական վերաբերմունքի մասին:
Միաժամանակ չի կարելի անտեսել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանության տարիներին Թուրքիայում իրականացվող կառուցվածքային փոփոխություններն այն առումով, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն անկախ իշխող լինել-չլինելու հանգամանքից, բյուրոկրատիայի միջոցով երկրում միշտ էլ իշխանության մաս է կազմել: Այսինքնՙ ընտրությունների արդյունքում կառավարության հետ փոխվել են նաեւ նախարարները, սակայն բյուրոկրատները մնացել են անփոփոխ: Նրանց միջոցով այս կուսակցությունը, լինելով ընդդիմադիր, իշխող դիրքեր է ունեցել բոլոր նախարարություններում, դատաիրավական համակարգում, Սահմանադրական դատարանում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ վայելել է զինված ուժերի գլխավոր շտաբի հովանավորությունը:
Էրդողանի իրականացրած կառուցվածքային փոփոխությունները էապես թուլացրին Ժողովրդա-հանրապետական կուսակցության իշխող դիրքերը երկրում: Եթե Էրդողանին հաջողվի ընդունել նոր սահմանադրություն, ապա այս կուսակցությունը վերջնականապես կկորցնի նաեւ թեկուզ թուլացած, բայց եւ այնպես իշխող դիրքերը: Որքան էլ 2002-ի ընտրություններում ընդհանուր ձայների 34 տոկոսը ստանալով Մեջլիսում 163, իսկ 2007-ին 46,7 տոկոսի դիմաց 341 պատգամավորական տեղեր ստացած Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը 2011-ի հունիսի 12-ին ձայների 49,99 տոկոսի դիմաց ընդամենը բավարարվի 326 պատգամավորով եւ դա պայմանավորվի Բարձրագույն ընտրական խորհրդի որոշմամբ, ավելինՙ 2002-ին այս նույն հանձնաժողովն ի դեմս Էրդողանիՙ ընտրություններում հաղթանակած կուսակցության ղեկավարին զրկի պատգամավորի լիազորությունից, իսկ 2007-ինՙ Սահմանադրական դատարանը փակելու առաջադրանքով գործ հարուցի երկրում ձայների 46,7 տոկոսով միանձնյա իշխանության եկած իշխանության դեմ, այնուամենայնիվ, Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը չի հաջողվում չեզոքացնել նրան:
Այլ կերպ, «Իթթիհատ վե Թերաքքիի» իրավաժառանգորդ, արտաքին մութ ուժերի եւ թուրքական բանակի աջակցությունը վայելող Ժողովրդա-հանրապետական կուսակցության խնդիրը ոչ թե «Էրգենեքոնի» գործով կալանված վերոհիշյալ երկու պատգամավորներն են, այլ վերջին երեք ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթարշավը: Քանի որ դա չի հաջողվում կասեցնել, ուստի պետք է ճգնաժամի առջեւ կանգնեցնել այն Մեջլիսին, որտեղ անկախ պատգամավորական տեղերի կրճատումից, Էրդողանի կուսակցությունն ունի թեկուզ պարզ մեծամասնություն:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment