Նամակում մասնավորապես ասված է, որ քրդերին` որպես ազգ, Ադրբեջանում լիակատար վերացում է սպառնում:
Ստեղծված իրավիճակի հիմական պատճառը, ըստ ազգությանբ քուրդ քաղաքացիների, ազգային լեզվով դասավանդող դպրոցների և այլ հասարակական կառույցների բացակայությունն է:
Բացի այդ, ըստ նամակագիրների, Ադրբեջանում չկան ազգությամբ քուրդ պատգամավորններ, ինչը, ըստ վերջիններիս, վկայում է քրդերի նկատմամբ հասարակության և իշխանությունների բացասական վերաբերմունքի մասին:
«Ադրբեջանում բնակվող քրդերի շրջանում կարծրացել է այն կարծիքը, թե ուղղակի անհրաժեշտ է թաքցնել սեփական ազգությունը, քանի որ դա կարող է հանգեցնել բացասական վերաբերմունքի»,- ասված է նամակում:
Նշենք, որ քրդերը կազմում են Ադրբեջանի բնակչության շուրջ 10%-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment