հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Թուրքագետի կարծիքով, այս ընտրություններում շահողներից մեկը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն է, որը 2007թ.-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ կարողացավ շուրջ 5% –ով ավելացնել իր քվեների թիվը:
«Դա հնարավորություն տվեց նախորդ գումարման խորհրդարանի համեմատ կուսակցության պատգամավորների թիվը խորհրդարանում հասցնել 135-ի, ինչը 23-ով ավել է նախորդ ցուցանիշից»- ասաց նա:
Ըստ թուրքագետի` դա լավ արդյունք է, եթե հաշվի առնենք, որ դեռևս նախընտրական շրջանում կուսակցության առաջնորդ Ք. Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ եթե այս ընտրությունների ժամանակ կուսակցության ձայները ավելի քիչ լինեն կամ չավելանան, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ: Չարդարացան ԺՀԿ-ի սպասելիքները և այն հաջողություն չունեցավ արևելյան ու հարավարևելյան քրդաբնակ նահանգներում` չնայած քրդական խնդրի լուծման վերաբերյալ այդ կուսակցության առաջնորդի արած հայտարարություններին:
Լ. Հովսեփյանը այս ընտրությունների հաջողակների թվում է տեսնում նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը, քանի որ, ըստ նրա, եթե նախկին գումարման խորհրդարանում կուսակցությունը (2009թ փակվեց «Ժողովրդական հասարակություն» կուսակցությունը) ներկայացված էր 21 անկախ պատգամավորներով, ապա այժմ քրդերը խորհրդարանում ներկայացված կլինեն 35 պատգամավորով, ինչը էլ ավելի կմեծացնի նրանց հնարավորություններն ու ազդեցությունը Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում:
Անդրադառնալով նախընտրական շրջանում կուսակցության որդեգրած մարտավարությանը` փորձագետը նշեց, որ «այն միանգամայն արդարացված էր, քանի որ կուսակցությանը դժվար կլիներ հաղթահարել համամասնական համակարգի 10% –ի արգելքը, իսկ ահա մեծամասնական համակարգի պարագայում իրենց հնարավորությունները անհամեմատ բարձրանում են»:
Խոսելով «Ազգայնական շարժում» կուսակցության մասին` թուրքագետը նշեց, որ կուսակցությունը 2007թ.-ի համեմատ իր ստացած քվեների առումով որոշակի հետընթաց է ունեցել և հավելեց, որ եթե հաշվի առնենք վերջին շրջանում կուսակցության հետ կապված սկանդալային բացահայտումները, ապա կարելի է ասել, որ քվեների 13% -ը նրանց համար նույնպես լավ արդյունք է: Համեմատելով կուսակցության նախորդ ցուցանիշները՝ թուրքագետը նշեց, որ 2007թ.-ի համեմատ նրանց ցուցանիշը նվազել է ընդամենը 1%-ով ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ ազգայնականները ունեն իրենց գաղափարները համակրող կայուն ընտրազանգված: ԱՇԿ-ն ստացած քվեներով առաջատար է եղել միայն Թուրքիայի` Հայաստանին սահմանակից Իգդիրի նահանգում (35.63%): Իգդիրում բավական մեծ է ազգայնական ընտրազանգվածը, ինչը պայմանավորված է նաև տեղի ադրբեջանցիներով, որոնք ավելի հակված են դեպի ԱՇԿ-ն:

No comments:
Post a Comment