Հայաստանն ու Իրանը Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասում համատեղ ծառայություններ կմատուցեն ուղեւորների, բեռների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու նպատակով: Այդ նպատակով կազմվել է համապատասխան համաձայնագիր, որի կնքմանը հավանություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստերի օրակարգ:
Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ վերջին տարիներին նկատվում է ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալների աճ, ինչն էլ անհրաժեշտություն է դարձնում պարզեցնել մաքսային ընթացակարգերը:
Մասնավորապես` նախատեսվում է, որ փոխադրամիջոցների եւ ապրանքների հայտարարագրումը պետք է կատարվի ելք հանդիսացող երկրում, իսկ մուտք հանդիսացող երկիրը պետք է հիմք ընդունի այդ հայտարարագիրը: Հայտարարագիրը հաստատելու համար մաքսային ստուգումը կատարվում է միայն մուտք հանդիսացող երկրում:
Նշվել է նաեւ, որ հիգիենիկ սահմանային կարանտինը եւ անասնաբուժական սահմանային կարանտինային ստուգումները պետք է իրականացվեն Համաշխարհային առեւտրի կազմակերպության (ՀԱԿ) համաձայնագրի եւ միջազգային կանոնների համաձայն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment