Tert.am. 15-6-2011- Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ, ուղեկցությամբ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի, այցելել է Ախալքալաք:Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների պետերին դիմավորել են տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները` գլխավորությամբ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի, շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը, Ախալքալաքի և Գումբուրդոյի առաջնորդ Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլին:
Ճաշակելով մատուցված աղ ու հացը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքը ուղևորվել են հայկական Ս. Խաչ եկեղեցի: Եկեղեցուն հարակից հրապարակում հավաքված հազարավոր հայորդիները դիմավորել են իրենց Հայրապետին ազգային երաժշտությամբ, ծափողջույններով ու բարեմաղթանքներով: Օրհնելով ժողովրդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաց Պատրիարքն առաջնորդվել են Ս. Խաչ եկեղեցի, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է գոհաբանական աղոթք: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծել է եկեղեցու բակում Ջավախք հովվապետական այցելության առիթով կանգնեցված խաչքարը:
Օծման արարողությունից հետո հրապարակում կառուցված բեմահարթակից երկու Եկեղեցիների պետերն օրհնության խոսքով դիմել են ներկա ժողովրդին: «Ավելի քան մեկ դար է անցել այն օրերից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վեհափառ Հայրապետն այցելեց սրբուհի Նունեի ոտնահետքերը կրող այս օրհնյալ երկրամասը` իր Հայրապետական օրհնությունը սփռելով հայության համընդհանուր ոգևորության ու ցնծության մթնոլորտում:
Այսօր էլ Մենք երջանկությունն ունենք այցելելու Ջավախքի հավատավոր Մեր զավակներիդ և հայոց ոսկեղենիկ լեզվով դիմելու ձեզ, որով հայ հովիվները խոսել են Սուրբ Նունեի հետ, և փառաբանելու Աստծուն իր բոլոր շնորհների համար, փառաբանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ այցելել է նաև հայ ու վրաց ժողովուրդներին, Իր Սուրբ Ավետարանով, Իր սրբերի վկայություններով հաստատել հավատքի մեջ, զորացրել ու շնորհազարդել արարումի մեջ և դարերի փորձությունների մեջ խնամել ու ապրեցրել փրկության հույսով:
Դիմում ենք ձեզ նաև Մեր երջանկահիշատակ նախորդների փոխարեն, ովքեր ցանկանալով ցանկացան այցելել Ջավախք, սակայն հանգամանքները թույլատու չեղան»,- ասաց կաթողիկոսը: «Այսօր, դուք, սիրելի զավակներ Մեր, Վրաստանի լիիրավ և արժանապատիվ քաղաքացիներն եք, ազատ ու անկախ Վրաստանի, քաղաքացիներն եք հավասար պարտականություններով ու հավասար իրավունքներով: Եվ այս իրողությունը նաև ձեր հզորությունն է, քանզի դուք` որպես հայ ժողովրդի անբաժանելի մաս, միաժամանակ կարևոր հատվածն եք վրաց բազմազգ ու բազմամշակույթ հայրենիքի», - նշել է նա` հորդորելով ջավախահայությանն ամուր մնալ իրենց հավատքի մեջ, ամուր պահել իրենց ընտանիքները, կենսունակ` ազգային-մշակութային հաստատությունները, լուսավոր ու պայծառ` հայ ինքնության ակունքները` դպրոցներն ու եկեղեցիները: Խոսքի ավարտին կաթողիկոսը Ս. Խաչ եկեղեցուն է նվիրել Ս. Աստվածամոր պատկեր, իսկ Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հայր Բաբկենի կուրծքը զարդարել է լանջախաչով` գնահատելով նրա նվիրյալ ծառայությունը:
Իր խոսքի ավարտին Իլիա Պատրիարքը ևս Ս. Գևորգի սրբապատկեր է ընծայել եկեղեցուն:
Այնուհետև Համայն Վրաստանի Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել են Ս. Միքայել հրեշտակապետի վրացական եկեղեցի:
Նույն օրը երեկոյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ախալքալաքի թիվ 2 և թիվ 4 դպրոցները, ուր հանդիպումներ է ունեցել ուսուցիչների հետ, ինչպես նաև ներկա է գտնվել այցի առիթով կազմակերպված գեղարվեստական երեկոյին:
Հիշեցնենք, որ սա հայոց կաթողիկոսի առաջին այցն է Ջավախք վերջին 100 տարվա ընթացքում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment