Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունը թերեւս վկայում է այն մասին, որ առաջիկա երկու տարում նա երեւի թե կամ չունի քաղաքական լուրջ ծրագրեր, կամ էլ չի ստացվել դրանց համար ձեռք բերել արտաքին լուրջ աջակցություն` մասնավորապես Ռուսաստանում: Միգուցե Պուտինի հետ վերջերս տեղի ունեցած հայտնի հանդիպմանը քննարկվել է հենց այդ հարցը` քաղաքականություն, թե “Սիստեմա”:
Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը Մնում է “Սիստեմայում”, ինչն էլ թերեւս նշանակում է, որ “սիստեմից”` այսինքն Հայաստանի իշխանական համակարգից նրա դուրս մնալու գործընթացը առաջիկայում շարունակվելու է: Համենայն դեպս երեւի թե քաղաքական սուբյեկտների, թե հենց իր` Ռոբերտ Քոչարյանի համար ակնհայտ է, որ քաղաքականության մեջ մնալու համար նրանից պահանջվում է ուղղակի մասնակցության կոնկրետ ձեւաչափ, ինչից սակայն Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է: Հրաժարման պատճառները կարող են լինել տարբեր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment